Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Տղաները սպասում են վրեժականչի

Տղաները սպասում են վրեժականչի
27.05.2024 | 17:01

Հավաքե՛ք ճիչերը Եռաբլուրից․

անզորության խարանը ձեր ոգուց ջնջե՛ք,

հավաքե՛ք ու ցավի հետ կրակի՛ն տվեք․

տղաները սպասում են վրեժականչի։

Երկնքում կայծակ ու որոտ թող լինի՝

երկինքը պայթի ցասման շանթերից,

մոլեգնող չարը շանթազարկ լինի,

երկիրը փրկվի անկուշտ հիդրայից։

Հսկա հրաշեկ խարույկնե՛ր վառեք,

բոցերը թող լիզեն փեշերը երկնի,

ահ ու սարսափը կրակի՛ն տվեք,

հողը սպասում է վահագնականչի։

Զուխրա ԵՐՎԱՆԴՅԱՆ

Դիտվել է՝ 4720

Մեկնաբանություններ